տուն Սպորտ Ռեալի ֆուտբոլիստները սիրում են գեղեցկանալ հայելու առաջ՝ ուշանալով խաղերից․ Մոուրինյո

Ռեալի ֆուտբոլիստները սիրում են գեղեցկանալ հայելու առաջ՝ ուշանալով խաղերից․ Մոուրինյո

89
0

AC Milan v Real Madrid - UEFA Champions League

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայում ղեկավարում է Լոնդոնի «Չելսին», կարծիք է հայտնել իր նախկին սաների մասին։

««Ռեալի» ֆուտբոլիստները հաճախ էին ուշանում խաղերից առաջ՝ գեղեցկանալով հայելու առաջ, այն ժամանակ մրցավարները ստիպված էին լինում սպասել թունելում։ Այդպիսին է ներկայիս հասարակությունը։ Երիտասարդների համար դա կարևոր է։ Ես 51 տարեկան եմ և 20 տարեկան երիտասարդների հետ աշխատելու համար անհրաժեշտ է հասկանալ նրանց աշխարհը։

Ես չեմ կարող ավտոբուսում արգելել զբաղվել այդ բաներով։ Ի՞նչ էր դրա անունը․․․ Twitter և այլն։ Ինչպե՞ս կարող եմ դաց արգելել որդուս կամ դստերս։ Ստիպված պետք է համակերպվել։ Առաջ ես հասկանում էի այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում էին կարիերան ավարտելուց հետո լինել հարուստ։ Իսկ հիմա ֆուտբոլիստներին շրջապատողները ցանկանում են, որպեսզի իրենք հարստանան մինչև ֆուտբոլիստի կարիերայի սկիզբը, հենց առաջ պայմանագիրը ստորագրելիս, չնայած, որ այդ խաղացողները նույնիսկ չգիտեն էլ, թե ինչ է նշանակում Չեմպիոնների լիգա։

Հիմա անհրաժեշտ է գտնել ճիշտ երիտասարդի, ով ցանկանում է հասնել հաջողության, ով հպարտությամբ և կրքոտությամբ դուրս կգա խաղադաշտ։ Նա պետք է երազի ոչ թե միլիոնի, այլ ամենաբարձր մակարդակով հանդես գալու մասին, տիտղոսների մասին, քանի որ հենց այդ բաներն են նրան հարստություն բերելու կարիերան ավարտելուց հետո։

Այժմ մենք փորձում ենք գտնել երիտասարդ ֆուտբոլիստների համար ճիշտ ուղենիշեր, որպեսզի նրանք հետևեն այնպիսի ֆուտբոլիստների օրինակին, ինչպիսիք են Լեմպարդն ու Թերին, ովքեր միշտ հաղթանակների կարոտ են եղել», — ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է Esquire-ը։