Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ժամանակակից ֆուտբոլի երիտասարդ մարզիկների մասին։
««Ռեալի» ֆուտբոլիստները խաղից առաջ հաճախ երկար կանգնում էին հայելու առջև այն դեպքում, երբ մրցավարներն իրենց էին սպասում խաղը սկսելու համար։ Երիտասարդությունն այսօր ասպիսինն է, և հենց դա է կարևոր նրանց համար։ Ես 51 տարեկան եմ, և 20 տարեկան տղաների հետ աշխատելիս պետք է հասկանամ նրանց աշխարհը։
Ինչպե՞ս կարող եմ իմ սաներին արգելել ավտոբուսում զբաղվել Թվիթերով և նմանատիպ այլ բաներով։ Ինչպե՞ս կարող եմ արգելել դա իմ երեխաներին։ Այժմ ես պետք է համակերպվեմ այդ մտքի հետ», — պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Esquire-ը։