Ինչպես հաղորդում է ibtimes.com-ը, Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ խոշոր 3:0 հաշվով առավելության հասավ Վիգոյի «Սելթայի» նկատմամբ: Խաղի 67-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, իսկ վերջին 10 րոպեներում Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը:Պորտուգալացին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 20-ի, իսկ իր կարիերայի 652-րդ խաղում Քրիշտիանուն խփեց իր 400-րդ գոլը:
28-ամյա Ռոնալդուն այդ ցուցանիշը գրանցել է Լիսաբոնի «Սպորտինգի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերում: Ի դեպ, ազգային հավաքականում նա խփել է 47 գոլ: