տուն Սպորտ Ռեալը և Չելսին հեշտությամբ դուրս են գալիս քառորդ եզրափակիչ․ Չեմպիոնների լիգա

Ռեալը և Չելսին հեշտությամբ դուրս են գալիս քառորդ եզրափակիչ․ Չեմպիոնների լիգա

110
0

Champions-League

Երեկ Չեմպիոնների լիգայում հայտնի են դարձել 1/4 եզրափակչի ևս երկու մասնակից։

1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոդնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ։ Այս խաղում աչքի են ընկել Սամյուել Էտո՚Օ-ն (4ր.) և Գարի Քեյհիլը (42ր.)։ Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հաջորդ փուլում է նաև Մադրիդի «Ռեալը», թեպետ առաջին խաղից հետո, երբ մադրիդցիները հաղթել էին 6։1 հաշվով, քչերն էին կասկածում, որ «Ռեալը» դուրս կգա հաջորդ փուլ։

Պատասխան հանդիպումը նույնպես ավարտվել է Կարլո Անչելոտիի սաների հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Աչքի են ընկել Կրիշտիանո Ռոնալդուն (21ր., 74ր.), Թիմ Հոոգլանդը (31ր.) և Ալվարո Մարոտան (75ր.)։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին։ Այսօր կկայանա ևս երկու հանդիպում։