Եվրահանձնաժողովը հայտարարել է իսպանական յոթ ֆուտբոլային ակումբների, այդ թվում՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆինանսական գործունեության վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին: Ֆուտբոլային ակումբները մեղադրվում են անօրինական կերպով պետությունից ֆինանսական օգնություն ստանալու մեջ: Նշենք, որ դա հակասում է Եվրամիության կանոնադրությանը: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Մրցակցության հարցերով կոմիսար Խոակին Ալմունիոն այն առնչությամբ ասել է. «ԵՄ պետությունները և պետական մարմինները պետք է առաջնորդվեն միության օրենքներով, որոնք վերաբերվում են այդ ոլորտում ընկերություններին ցուցաբերած օգնությանը»:
Նշենք, որ, բացի «Ռեալից» և «Բարսելինայից», անօրինական պետական աջակցություն ստանալու մեջ մեղադրվում են նաև «Ատլետիկը», «Օսասունան», «Վալենսիան», «Էրկուլեսը» և «Էլչեն»: