Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է Sport.es-ը։
22-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրով նրան այս տարվա հուլիսի 1-ից 15-ը հնարավոր է ձեռք բերել 111 միլիոն եվրոյով։
Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։
Լաուտարո Մարտինեսը 2018-ին արգենտինական «Ռասինգից» է տեղափոխվել «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։