Մադրիդի «Ռեալը» շարունակում է պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» 22-ամյա կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի համար։ Այս մասին գրել է Defensa Central-ը։
Մադրիդում ցանկանում են իրականացնել նրա տրանսֆերն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Արքայական ակումբում» պատրաստ են նրա համար վճարել 20 մլն եվրո և զիջել Նուրի Շահինի իրավուքնները, որը ներկայում հանդես է գալիս գերմանական ակումբում վարձավճարով։ Բացի «Ռեալից» Գյունդողանի նկատմամբ հետաքրորություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։