տուն Սպորտ «Ռեալը» տիտղոսների քանակով հավասարվեց «Բարսային»

«Ռեալը» տիտղոսների քանակով հավասարվեց «Բարսային»

230
0

«Ռեալը», հաղթելով Իսպանիայի Սուպերգավաթը, նվաճեց ակումբի պատմության 91-րդ տիտղոսը: Հիշեցնենք, որ վճռական խաղում «սերուցքայինները» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին «Ատլետիկոյին» (0:0, տուգանային ՝ 4:1):

«Ռեալը» պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը: Բացի այդ, Արքայական ակումբը 33 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 19 անգամ նվաճել է երկրի գավաթը, 13 անգամ նվաճել Չեմպիոնների լիգան, 7 անգամ հաղթել է ակումբային աշխարհի առաջնությունը, 4 եվրոպական սուպերգավաթներ, ՈւԵՖԱ-ի 2 գավաթներ, մեկ անգամ Էվա Դուարտեի գավաթը և մեկ Իսպանիայի լիգայի գավաթը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Նույնքան տիտղոս ունի նաև «Բարսելոնան»: Կատալոնացիների հիմնական ձեռքբերումների թվում են՝ 26 հաղթանակ Իսպանիայի առաջնությունում, 30-ը Իսպանիայի գավաթի խաղարկությունում և 5-ը Չեմպիոնների լիգայում: