Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ավարտվեց առաջին հանդիպումների փուլը։
Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 6։1 հաշվով առավելության հասավ «Շալկեի» նկատմամբ։ Երկուական գոլի հեղինակ են դարձել Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը, Կրիշտիանո Ռոնալդուն։ Գերմանական թիմի կազմում վերջին րոպեին գոլի հեղինակ է դարձել Յան Հուտելաարը։
Լոնդոնի «Չելսին» Ստամբուլում ոչ-ոքի է խաղացել տեղի «Գալաթասարայի» հետ։ Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ֆերնանդո Տորեսը։ Սակայն երկրորդ կեսում Շեջուն կարողացել է հավասարեցնել այն։
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 18-ին։