տուն Սպորտ Ռեալը պատրաստ է 80 մլն եվրո վճարել գերմանացի հարձակվողի համար

Ռեալը պատրաստ է 80 մլն եվրո վճարել գերմանացի հարձակվողի համար

197
0

«Ռեալը» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, այս ամառ «սերուցքայինները» պատրաստ են վճարել 80 միլիոն եվրո 23-ամյա խաղացողի տեղափոխության համար: Բարձր գինը պայմանավորված է նրանով, որ գերմանացի հարձակվողը անցած ամառ նոր պայմանագիր էր կնքել «ցուլերի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ևս հարցում է կատարել գերմանական ակումբ` Վերների հավանական տրանսֆերի հետ կապված: