Ամռանը «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին և Օսկարին: Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է առաջ անցնել ֆրանսիական ՊՍԺ-ից, որը նույնպես աչք է դրել հարձակվողական այս զույգի վրա: Երկու ֆուտբոլիստների տրանսֆերի գինը կազմում է 79 մլն եվրո: Ավելի վաղ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար պոտենցիալ գնորդը պետք է վճարի մեկ միլիարդ դոլարի երրորդ մասը:
Այս մրցաշրջանում Ազարը «Չելսիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ: Օսկարն աչքի է ընկել 11 գոլով` 43 խաղում: