Չեմպիոնների լիգայի 2013/14 թթ. առաջին 3 տուրերից հետո Մադրիդի «Ռեալն» ամենաշատ գոլեր խփող թիմն է: «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները 52 հարված են կատարել մրցակից թիմերի դարպասին, որոնցից 12-ը հասել են նպատակին:
Նույնքան գոլեր իր ակտիվում ունի նաև ՊՍԺ-ն: Այս ցուցանիշով վատագույնը «Աուստրիան» է: այս թիմի ֆուտբոլիստները միայն 15 անգամ են անհանգստացրել մրցակցի դարպասապահին և ոչ մի գոլ չեն գրանցել իրենց ակտիվում:
Ամենաշատ թվով փոխանցումներ կատարել է ՊՍԺ-ն` 2477, իսկ դրանց ճշգրտությունը կազմում է 86 տոկոս: Նման արդյունք ունի նաև «Բարսելոնը»: Ամենավատը «Սելթիկն» է` 1125 (64 տոկոս):
Անկյունայինների ամենաշատ իրացման ցուցանիշով առաջատարը «Յուվենթուսն» է` 32: Ամենաքիչը` «Օլիմպիակոսն» ու «Գալաթասարայը»` 6-ական անգամ:
Չեմպիոնների լիգայի ամենակոպիտ թիմը «Սելթիկն» է` 2 կարմիր քարտ: «Աուստրիան» ունի 10 զգուշացում:
Աղբյուր` Panorama.am