Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է այս տարվա իր ամենամեծ ձեռքբերմանը:
Անգլիական մամուլի տեղեկություններով` մադրիդյան ակումբը պատրաստվում է 60 մլն ֆունտ ստերլինգ կամ 74 մլն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի համար: The Daily Mirror-ը նշում է, որ թեպետ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց այս գործարքն, ամենայն հավանականությամբ, կստացվի:
Նշենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում Ագուերոն մասնակցել է 23 խաղի` դառնալով 10 գոլային փոխանցման և 17 գոլի հեղինակ: