տուն Սպորտ «Ռեալը» մտադիր է վերադարձնել վարձակալությամբ հանդես եկող դարպասապահին

«Ռեալը» մտադիր է վերադարձնել վարձակալությամբ հանդես եկող դարպասապահին

215
0

«Ռեալը» մտադիր է վերադարձնել «Վալյադոլիդում» վարձակալությամբ հանդես եկող դարպասապահ Անդրեյ Լունինին և պաշտպան Խավի Սանչեսին: Այդ մասին հայտնում է AS-ը:

«Ռեալը» ցանկանում է դադարեցնել վարձավճարային պայմանագրերը «Վալյադոլիդի» հետ, քանի որ նրանց խաղացողները բավարար խաղային պրակտիկա չեն ստանում Սերխիո Գոնսալեսի թիմում:

20-ամյա ուկրաինացի Լունինը, ով աշխարհի ամենահեռանկարային դարպասապահներից մեկն է, այս մրցաշրջանում ակումբի մակարդակով ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել: 22-ամյա իսպանացի Սանչեսը մրցաշրջանի սկզբում վնասվածք էր ստացել, և ևս պաշտոնական խաղերում ոչ մի րոպե չի անցկացրել: