Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել է անգլիական ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Goal -ին:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 19-ամյա բրազիլացուն ձեռք բերելու առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալը», սակայն մերժում է ստացել։ «Արքայական» ակումբը կտրականապես մերժել է Վինիսիուսին վաճառելու տարբերակը։
Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ն ու անձամբ ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։ Փարիզյան ակումբը ցանկանում էր Վինիսիուսին ներառել Նեյմարի հավանական տրանսֆերի մեջ։
Վինիսիուսը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2018 թվականից։