Չեմպիոնների լիգայում երեկ ավարտվեց 5-րդ տուրը։ Վերջին 8 հանդիպումներում գրանցվեցին բազմաթիվ գոլեր։
Մադրիդում տեղի «Ռեալը» 10 հոգով ջախջախեց Ստամբուլի «Գալաթասարային» (4։1)։ Անսպասելի հաշիվ գրանցվեց Գերմանիայում, որտեղ Բունդեսլիգայի առաջատարներից Լևերկուզենի «Բայերը» 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։
Երեկվա խաղերի արդյունքում ևս երեք թիմեր՝ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը» ձեռք բերեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։
Խումբ A
Շախտյոր — Ռեալ Սոսյեդադ 4։0
Բայեր — Մանչեսթեր Յունայթեդ 0։5
Խումբ B
Յուվենտուս — Կոպենհագեն 3։1
Ռեալ Մ — Գալաթասարայ 4։1
Խումբ C
Անդերլեխտ — Բենֆիկա 2։3
ՊՍԺ — Օլիմպիակոս 2։1
Խումբ D
ԲԿՄԱ — Բավարիա 1։3
Մանչեսթեր Սիթի — Վիկտորիա 4։2