Մադրիդի «Ռեալը»մտադիր է ձեռք բերել «Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին Աշխարհի առաջնությունից հետո։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին փոխարինող է փնտրում դարպասապահ Դիեգո Լոպեսին, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահ Բեգովիչը լավագույնս համապատասխանում է այդ դիրքին։
Սպասվում է, որ անգլիական ակումբը դարպասապահի տրանսֆերի համար կպահանջի 12-15 մլն ֆունտ ստերլինգ։ Բացի այդ, Բեգովիչի ծառայություններով հետաքրքված են մանչեսթերյան երկու գրանդ ակումբները։