Մադրիդի «Ռեալը» երեկ 1։2 հաշվով զիջել է «Սևիլյային»։ Արտագնա խաղում կրած այս պարտությունից հետո մադրիդցիները 30 տուրերի արդյունքում մրցաշարային աղյուսակում իջել են 3-րդ հորիզոնական, մինչդեռ երկու տուր առաջ նրանք վստահ գլխավորում էին այն։ Հիշեցնենք, որ անցած տուրում «Ռեալը» 3։4 հաշվով պարտություն էր կրել «Բարսելոնայից»։
Մադրիդյան մյուս ակումբը՝ «Ատլետիկոն» 1։0 հաշվով առավելության է հասել «Գրանադայի» նկատմամբ, իսկ «Բարսելոնան»՝ 3։0 հաշվով «Սելտայի» նկատմամբ։