Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» համաձայնության են եկել կիսապաշտպան Թոնի Կրոսի տրանսֆերի հարցով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նույն աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կակզմի 25-30 մլն եվրո։ Կրոսը մադրիդյան ակումբի հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան ստանալով 5 մլն եվրո աշխատավարձ։
Այս օրերին Կրոսը գտնվում է Բրազիլիայում, ուր Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Աշխարհի առաջնությանը։