Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, թե ով է դառնալու Իսպանիայի ընթացիկ առաջնության և Չեմպիոնների լիգայի հաղթողը։
«Մադրիդի «Ռեալը» համարվում է իսպանական Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը։ Այժմ թիմում հիանալի ֆուտբոլիստներ են հավաքված, իսկ նոր գլխավոր մարզիչը արդեն կատարել է անհրաժեշտ բոլոր փոփոխությունները։ «Ռեալն» արագ է խաղում, շատ է գրոհում և գոլեր խփում։ Եվ այս թիմը դեռ ձևավորման փուլում է գտնվում։
Ինձ դուր է գալիս, որ Իսպանիայում չեմպիոնության համար պայքարում են ոչ թե 2, այլ 3 թիմեր։ Հիանալի է, որ «Ատլետիկոն» միացել է պայքարին և որ այժմ դա միայն «Ռեալ» — «Բարսա» դիմակայություն չէ», — իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Futbol total-ը։