Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմի նորեկ Գարեթ Բեյլին ապահովագրել են 91 մլն եվրոյով, եթե նա վնասվածքի պատճառով անսպասելի ավարտի կարիերան: Այս մասին հաղորդում է AS-ը:
Պերեսը հաստատել է, որ նրա ապահովագրության գումարը հավասար է այս տարի «տոտենհեմից» Բեյլի տրանսֆերի գումարին: «Ասում էին, որ Բեյլը միջողային ճողվածք ունի, սակայն դա այդպես չէ: Այլապես կհաստատեինք այդ տեղեկությունը: Ինչպես բոլորին է հայտնի, նրա խնդիրը նախապատրաստական փուլում անբավարար մարզումներն էին: Բացի այդ, նա ոտքի վնասվածք ուներ: Իսկ հիմա ամեն ինչ կարգին է: Գարեթը հավանաբար խաղադաշտ դուրս կգա շաբաթ օրը», — ասել է Պերեսը: