տուն Սպորտ Ռեալը, Բավարիան և ՊՍԺ-ը ցանկանում են գնել Յուվենտուսի երիտասարդ տաղանդին

Ռեալը, Բավարիան և ՊՍԺ-ը ցանկանում են գնել Յուվենտուսի երիտասարդ տաղանդին

85
0

fm-2014-player-profile-of-paul-pogba

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբան դարձել է երեք գերակումբների` «Ռեալի», «Բավարիայի» և ՊՍԺ-ի հիմնական թիրախներից մեկը: Այս մասին հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը:

Թուրինյան ակումբը չի ցանկանում հրաժեշտ տալ 20-ամյա ֆուտբոլիստին, ում կառաջարկի նոր պայմանագիր մինչև 2018 թվականը: Նոր պայմանագրով ֆրանսիացու աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո:  Սակայն եթե Պոգբան  չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը, ապա «Յուվենտուսը» նրա դիմաց կպահանջի 60 մլն եվրո:

Ներկայումս ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 1,5 մլն եվրո: Գրանդ ակումբները պատրաստ են նրան վճարել 7-8 մլն եվրո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here