Ռուսաստանի ավելի քան 13 հազար քաղաքացիների թույլ չեն տվել անցնել ռուս-ուկրաինական սահմանը, ոմանց նկատմամբ սահմանվել է երկարաժամկետ արգելք։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից։
Մերժվածների մեծ մասը մինչև 50 տարեկան տղամարդիկ են։ Հատուկ ուշադրության են արժանանում արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք սահմանն անցնում են միայնակ կամ խմբերով։
ՌԴ վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ երկրորդ գծի վերահսկողություն է սահմանվում. նրանք պետք է սահմանապահներին հայտնեն Ուկրաինա մեկնելու իրական պատճառը։
Գերատեսչությունից հաղորդել են, որ սահմանից հետ վերադարձված 160 ռուսաստանցիներ կապված են եղել ծայրահեղական գործունեության հետ։
Հավելենք, որ ուկրաինացի սահմանապահների այս գործողությունների պատճառն Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են։