ԵԱՏՄ անդամ երկրները կորոնավիրուսի տարածման իրավիճակում պետք է ամբողջովին ապահովված լինեն դեղամիջոցներով, ինչպես նաև պետք է ընդլայնել COVID-19-ի թեստավորումը: Այս մասին ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է Ria.ru-ն։
«Պետք է հոգ տանել, որ «հնգյակի» պետություններն ամբողջովին ապահովված լինեն վարակի դեմ պայքարում անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով: Ընդլայնել կորոնավիրուսի թեստավորումը»,- ասել է Միշուստինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը միության անդամ երկրներին արդեն փոխանցել է թեստային համակարգեր: Դրանց օգնությամբ վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել մասնավորապես Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։