տուն Աշխարհ ՌԴ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 77.92%-ը

ՌԴ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 77.92%-ը

434
0

Մոսկվայի ժամանակով ժամը 9:55-ի դրությամբ, Ռուսաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկության նախնական արդյունքները․ կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 77.92%-ը, դեմ՝ 21.27%-ը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Չեչնիայում։ Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 97,92%-ը, դեմ՝ 1,94%-ը: Ամենաշատ դեմ քվեարկած տարածքն է դարձել Նենեցյան ինքնավար օկրուգը։ Դեմ է եղել մասնակիցների 55%-ը, կողմ՝ 43%-ը։ Այս փոփոխությունները կչեղարկեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա կրկին առաջադրվել 2024, ինչպես նաև 2030թ-ի նախագահական ընտրություններում։

mamul.am