ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի հետաձգում չի քննարկվում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Izvestia-ն։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին հայտնել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթի անցկացման պլանները կորոնավիրուսի պատճառով փոփոխելու որոշումներ չկան։
«Ոչ մի այլ որոշում դեռևս չի կայացվել: Մենք հետևում ենք իրավիճակին», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը: