տուն Քաղաքական Միջազգային ՌԴ պաշտպանության նախարարը խնդրել է Ղրիմի ղեկավարությանը՝ բաց թողնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի...

ՌԴ պաշտպանության նախարարը խնդրել է Ղրիմի ղեկավարությանը՝ բաց թողնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին

105
0

1393425561-4708-shoygu

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիմել է Ղրիմի Հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով ազատ արձակել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Սերգեյ Գայդուկին, ով նախօրեին բերման էր ենթարկվել ռազմածովային ուժերի շտաբ։ ՊՆ ղեկավարը կոչ է արել չխոչընդոտել նրա մեկնելուն Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շոյգուն Ղրիմի ղեկավարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Գայդուկը կատարել է իր ղեկավարության հրամանները՝ ենթարկվելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության կանոնադրությանը։

Հիշեցնենք, սակայն, որ երեկ հայտնի էր դարձել, որ Գայդուկը բերման է ենթարկվել Ռուսաստանի անվտանգոթւյան դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Երեկ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Գայդուկին՝ հակառակ դեպքում սպառնալով տեխնիկական և տեխնոլոգիական բնույթի պատժամիջոցներով։