ՌԴ Կոմունարկայի «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը, հայտնում է «Московский комсомолец»-ը:
Կինը նախկինում աշխատել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում,
Նա հոսպիտալացվել էր մարտի 23-ին, իր բնակարանից՝ բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Պայմանավորված վիճակի վատթարացմամբ՝ ուրբաթ ցերեկը նրան տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշում: Ժամեր անց Հասրաթյանը մահացել է: Ներկայում բժիշկները փորձում են ճշտել՝ արդյո՞ք մահվան պատճառը կորոնավիրուսն էր:
Նախնական տեղեկություններով՝ վերջին շրջանում կինն արտերկրում չի եղել և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ: