տուն Լուրեր Տեսանյութ ՌԴ-ում հայ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցին պետք է մոտենալ իրավական տեսանկյունից. ՌԴ...

ՌԴ-ում հայ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցին պետք է մոտենալ իրավական տեսանկյունից. ՌԴ դեսպան

322
0

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ նախկին պաշտոնյաների հետախուզման հարցերին պետք է վերաբերվել ոչ այնքան որպես քաղաքական, որքան որպես իրավաբանական և իրավական հարցեր: Նա այս մասին ասաց նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Ռուսաստանում հետախուզվող հայ նախկին պաշտոնյաներին վերաբերող հարցին: Այս մասին հաղորդում է news.am-ը:

Պատասխանելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին հարցին, նա կրկնեց, որ կխուսափեր քաղաքական գնահատականներից, առավել եւս, որ գործի բոլոր մանրամասներին չի տիրապետում: «Որքանով տեղյակ եմ, մեր իրավապահ մարմինները այս հարցերով համագործակցում են»,- հավելեց Կոպիրկինը:

Հարցին՝ սա  բացասական ազդեցություն չի՞ ունենում երկկողմ հարաբերությունների վրա, նա պարզաբանեց, որ պատրաստ չէ այդ թեմաներով որևէ քաղաքական մեկնաբանություն տալ:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով հետախուզում է հայտարարվել, Ռուսաստանի քաղաքացի է և որոշ տեղեկություններով՝ ՌԴ-ում է: Դրանից բացի՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, Ռուսաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է, այնուհետև նաև կալանավորվել: Ըստ Հայաստանի դատախազության՝ նրա արտահանձնման գործընթացը շարունակվում է: