Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 785-ով: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 36 հազար 793 դեպք՝ 85 ռեգիոնում:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 313 է։
Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը, գրանցվել է ավելի քան 2.2 միլիոն հաստատված դեպք, իսկ ապաքինվել՝ ավելի քան 560 հազարը: