տուն Uncategorized ՌԴ-ն պատրաստ է զիջել Ղրիմը, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան գնան որոշակի...

ՌԴ-ն պատրաստ է զիջել Ղրիմը, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան գնան որոշակի զիջումների. Սերգեյ Մինասյան

77
0

սերգեյ-մինասյան

«Ղրիմում անցկացված հանրաքվեն, թեև իրավաբանորեն հակասում է միջազգային իրավունքին, դա այնուամենայնիվ հիմա որևէ նշանակություն չունի, քանի որ տեղի ունեցածը իրավաբանական գործընթաց չէր: Ստացվում է, մեկ միջուկային կայսրություն կարծում է, որ կարող է փոխել իրադարձությունների ընթացքը դեպի այն կողմ, որն իրեն է ձեռնտու:

Վերջին գործողություններով, մասնավորապես, երեկ կատարած հայտարարությամբ՝ ռուսական կողմը հանդես է եկել առաջարկով, որից պարզ է դառնում, որ Ռուսաստանը պատրաստ է զիջել Ղրիմն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան գնան որոշակի զիջումների: Ռուսական կողմից ամեն ինչ պարզ է, բնականաբար, Կիևը դրան չի գնա»: