տուն Աշխարհ ՌԴ-ն չի խնդրելու ԵՄ-ին հանել սահմանված պատժամիջոցները. Լավրով

ՌԴ-ն չի խնդրելու ԵՄ-ին հանել սահմանված պատժամիջոցները. Լավրով

242
0

Ռուսաստանը չի խնդրի Եվրամիությանը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հանել 2014 թվականին սահմանված պատժամիջոցները: Այս մասին լրագրողների հետ առցանց ձևաչափով հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Եթե ԵՄ-ն հասկանա, որ պատժամիջոցների մեթոդն իրեն սպառել է և հրաժարվի դրանցից, մենք, իհարկե, պատրաստ կլինենք փոխադարձ պատասխանել: Բայց չենք պատրաստվում խնդրել հանել պատժամիջոցները»,- ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ըստ նրա՝ մի իրավիճակում, երբ արևմտյան գործընկերները հիասթափեցրել են Մոսկվային և շատ հարցերում հրաժարվել իրենց առջև դրված պարտավորություններից, Ռուսաստանը կանգնել է մի ուղու վրա, որն ապահովում է «վստահություն սեփական ուժերին՝ արևմտյան գործընկերների տրամադրության փոփոխությունների պայմաններում»: