ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերականգնեց եւ ուժեղացրեց երկրի հեղինակությունը համաշխարհային արենայում, ինչը չեն կարող հաշվի չառնել մյուս պետությունները։ Երեկ՝ հունվարի 19-ին, նման կարծիք է հայտնել գերմանական Handelsblatt պարբերականի մեկնաբան Մատիաս Բրյուգմանը։
Նշվում է, որ եթե նախկինում ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբաման հայտարարում էր Պուտինի «տարածաշրջանային իշխանության» մասին, ապա այսօր կարելի է խոսել այն մասին, որ Ռուսաստանի նախագահն իր երկրին վերադարձրել է համաշխարհային գերտերության համբավը։
Մասնավորապես, Պուտինը Իրանի հետ համատեղ ամրապնդեց նախագահ Բաշարի իշխանությունը Սիրիայում, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն չկարողացավ հարվածել Ասադի նստավայրին՝ Սիրիայում սահմանված ոչ թռիչքային ռեժիմի պատճառով։
Իսկ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց եւ, առհասարակ, Ուկրաինայի արեւմուտքում սկսված հակամարտությունից հետո Կրեմլի ղեկավարը դարձավ այդ տարածաշրջանում ուժի որոշիչ գործոնը, նշում է Բրյուգմանը։
Հրատարակչյության կարծիքով, Ռուսաստանի նախագահը ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում կառուցվածքային փոփոխությունների ազդակով ավելի է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ։