Նոյեմբերի 4-ին՝ ժամը 07.00-ին, Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար: «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել հինգ այրված դի, «ՈՒԱԶ»-ից` երկու տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
Մահացածներից երկուսը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի` ծնված 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի` ծնված 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:
Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի մեղավոր է հանդիսանում «ՈՒԱԶ» -ի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց ուղի:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները: Մանրամասները ճշտվում են: