տուն Քաղաքական ՌԴ արտգործնախարարը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ

ՌԴ արտգործնախարարը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ

326
0

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի  դեսպաններ Վարդան Տողանյանի  և Փոլադ Բյուլբուլ-օղլուի հետ հուլիսի 21-ի աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա հակամարտությունը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասում անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կայունացման խնդիրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», — ասված է արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ: