Ռուսաստանի ԱԳՆ-ն հիասթափված է ԵԱՀԿ ղեկավարությունից, որը մերժել է Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միացման հանրաքվեին դիտորդներ ուղարկել։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ղեկավարությանը, ԺՀՄԻԳ անդամ-պետություններին հրաժարվել «կրկնակի ստանդարտների» գործունեությունից եւ դրականորեն վերանայել Ղրիմի հրավերքը՝ մասնակցելու կայանալիք հանրաքվեին դիտորդի կարգավիճակում, որը կհամապատասխանի ԵԱՀԿ որդեգրած սկզբունքներին եւ կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը համոզված է, որ ղրիմյան հանրաքվեն բարցարձակապես լեգիտիմ է եւ լիարժեք արտահայտում է Ղրիմի ազգերի կամքը։ Համապատասխան 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան վերջնական որոշման «բոլոր ազգերը միշտ իրավունք ունեն լիարժեք ազատության պայմաններում որոշել, երբ եւ ինչպես իրենք ցանկանում են, իրենց արտաքին եւ ներքին քաղաքական ստատուսը առանց արտաքին միջամտության»»,- հիշեցրել են ԵԱՀԿ-ին ուղղված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի օբյեկտիվ լուսաբանման համար Ղրիմի նախարարների խորհրդի առաջին քարտուղար Ռուստամ Տեմիրգալիեւը հրավիրել էր բոլոր միջազգային դիտորդներին, այդ թվում են ԵԱՀԿ ներկայացուցիչներին։