տուն Քաղաքական Միջազգային ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը Գարեգին Նժդեհի հանդեպ

ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը Գարեգին Նժդեհի հանդեպ

831
0

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ խոսել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում շրջանառվող խոսակցությունների շուրջ։

Հարցին, թե Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել Նժդեհին նվիրված հուշատախտակը հայկական եկեղեցու բակից, Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին անջատված է պետությունից։

«Եթե այդ հարցին գլոբալ մոտենանք, ապա, ես կարծում եմ, պետք է վերադառնալ պատմության ակունքներին։ Այս տեսանկյունից մենք բոլորս գնահատական տվել ենք թե ճեպազրույցներում, թե ԱԳՆ հատուկ զեկույցում։ Մեր այդ գնահատականը արդիական է, եթե նայենք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ տեղյակ չէ Արմավիրում գոյություն ունեցող իրավիճակին, տեղի իշխանությունների գործողություններին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here