Իսպանացի հանրահայտ թենիսիստ, աշխարհի թիվ մեկ ռակետ Ռաֆայել Նադալը դարձել է պոկերի բարեգործական մրցաշարի հաղթող, որը տեղի է ունեցել Պրահայում։ Իսպանացին ստացել է 50 հազար եվրո։ Այդ գումարները կուղղվեն բարեգործությանը։ Մրցաշարին մասնակցել են այլ հայտնի մարզիկներ, ինչպիսիք են Ռոնալդոն, Անդրեյ Շևչենկոն, դահուկորդ Ալբերտո Տոմբան, հոկեյիստ Ֆաթիմա Մորեյրա դե Մելոն։ Մրցաշարին մասնակցել է պոկերի մեծ վարպետ Դանիել Նեգրեանուն։ Այս մասին հաղորդում է pokerlistings.com-ը։