Փարիզում ընթացող թենիսի АТР շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվել է իր հայրենակցին՝ իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերին: Դավիդ Ֆերերը երկու սեթում առավելության է հասել աշխարհի առաջին ռակետի նկատմամբ՝ 6։3, 7։5 հաշվով և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ
Նշենք, որ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում առավելության է հասել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ` 4։6, 6։3, 6։2 հաշվով։