տուն Քաղաքական Միջազգային Ռասմուսեն. Ռուսաստանը պետք է զգուշանա հարավից, այլ ոչ թե արևմուտքից

Ռասմուսեն. Ռուսաստանը պետք է զգուշանա հարավից, այլ ոչ թե արևմուտքից

180
0
8E4CAD06-961B-4E20-A12D-C8AC873A4E94_mw1024_n_sՌուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Այսպիսի կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի ( ՆԱՏՕ)  քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը,- հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

 

«Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում գործնական հաջողություններ ենք գրանցել: Դա վերաբերում է ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին Աֆղանստոնում տարանցիկ ուղիների տրամադրմանը, այնպես էլ հակաահաբեկչական գործունեությանը և ծովահենների դեմ պայքարին: Իսկ ինչ վերաբերում է Հակահրթիռային պաշտպանության օբյեկտների տեղադրմանը, ապա այս հարցում մենք դեռ տարբեր մոտեցումներ ունենք։ Չնայած դրան՝ ես հույս ունեմ, որ

մենք ի վերջո համաձայնության կգանք:

 

Ճիշտն ասած, Ռուսաստանը պետք է զգուշանա ոչ թե Արևմուտքի, այլ Հարավի սպառնալիքից: Ըստ իս՝ Ռուսաստանի օգուտը ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ կառուցողական համագործակցության մեջ է»,- հայտարարել է Ռասմուսենը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here