ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ապրիլի 8-ին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերի և պաշտպանական ենթակառուցվածքների բարեփոխման հարցում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Եվրոպական միությունը կարող է զգալի ներդրում ունենալ` աջակցելով ոստիկանությանը և սահմանապահ ծառայությանը:
Իսկ ՆԱՏՕ-ն, իր հերթին, կարող է օգնել պաշտպանողական կառույցների և զինված ուժերի բարեփոխման հարցում, ինչի մասին ինձ խնդրել են Ուկրաինայի իշխանությունները», — ասել է սեպտեմբերին իր պաշտոնից հեռացող Ռասմուսենը:
Ռասմուսենը կարծիք է հայտնել, ո այս համագործակցությունը կլինի ի շահ Ուկրաինայի, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի: ՆԱՏՕ-ում մտադիր են շարունակել աշխատանքը ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում, սակայն ոչ այնպես, ինչպես անցյալում` հավելելով, որ ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել էլ ավելի սերտացնելու հարաբերություններն այդ երկրի հետ: