տուն Քաղաքական Միջազգային Ռասմուսենը զբաղված է սեփական «փիարով». Բորդյուժա

Ռասմուսենը զբաղված է սեփական «փիարով». Բորդյուժա

93
0

Bordyuzha-na-Ukraine-deyustvuyu-spetsialisty-NATO-po-informatsionnoy-voyne-Nikolay-Bordyuzha-ODKB-ne-NATO-ee-interesuet-lish-zashchita-svoikh-gosudarstv-52831

Փորձերը՝ ներգրավվելու ՆԱՏՕ-ին և այլ ռազմական կազմակերպություններին Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի լուծմանը անարդյունավետ են և սադրիչ: Այս մասին այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ զարմանք են առաջացնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունները Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում Ռուսաստանին «միջազգային պատասխան տալու անհրաժեշտության» վերաբերյալ, որն, իբր, «խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, և ռազմաքաղաքական բլոկը ՀԱՊԿ-ում ներկայում նախագահող Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելու համար ներգրավվելը, ոչ այլ ինչ է, քան Ուկրաինայի ներքաղաքական խնդիրների հաշվին սեփական «փիարն» անելու փորձ», — ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: