Հունիսի 14-ին ռասիզմի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։ Հազարավոր մարդիկ պահանջել են հաստատել ռասսայական արդարություն և վերջ դնել ոստիկանության կողմից գործադրվող բռնություններին։
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Դեթրոյթ քաղաքում ցուցարարները երթով անցել են փողոցներով, ծածկել 1800-ականների գեներալներից մեկի արձանը։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են Լոս Անջելեսում անցկացված բողոքի ակցիային, որը կազմակերպվել է սեռական փոքրամասնությունների աֆրոամերիկացի անդամների կողմից։
Ռասսայական խտրականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև եվրոպական երկրներում։ Մի շարք քաղաքներում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ։