Այսօր Մադրիդի «Ռեալը» Կատարի մայրաքաղաք Դոհայում ընկերական հանդիպում կանցկացնի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Կարլո Անչելոտիի սաները ժամանել են արաբական այս երկիր առանց թիմի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի, ով վերջերս հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Իսկ մինչ այդ մադրիդցիները հյուրանոցում հանդիպել են իրենց նախկին ֆուտբոլիստին, Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Ռաուլին, ով հանդես է գալիս Կատարի առաջնությունը ներկայացնող «Ալ-Սադ» թիմում։