տուն Սպորտ Ռաուլը կարող է աշխատանքի անցնել գերմանական ակումբներից մեկում

Ռաուլը կարող է աշխատանքի անցնել գերմանական ակումբներից մեկում

241
0

 Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը, ով այժմ մարզում է «արքայական ակումբի» երկրորդ թիմը, կարող է աշխատանքի անցել գերմանական ակումբներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ռաուլը կարող է մարզել Գելզենկիրխենի «Շալկե»-ն: Նա գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է, քանի որ գերմանական ակումբը մտադիր է փոխել մարզչին: Ռաուլը նախկինում հանդես է եկել Գելզենկիրխենի «Շալկե»-ում: 

 Ռաուլ մարզչական աշխատանքի անցել է 2018 թվականից և մինչ այս աշխատել է «Ռեալ»-ի Մ15 տարեկանների թիմում: «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնին անցնել է 2019 թվականից: