տուն Քաղաքական Միջազգային Ռայան Գիգզը գիտությունների պատվավոր դոկտորի կոչում է ստացել

Ռայան Գիգզը գիտությունների պատվավոր դոկտորի կոչում է ստացել

90
0

rsz_brumf-fccaaiswn

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը ի նշան սպորտի զարգացման գործում իր ունեցած ներդրման գիտությւոնների դոկտորի պատվավոր կոչում է ստացել: Ինչպես հաղորդում է BBC-ին՝ այդ կոչումը նա ստացել է Մեծ Բրիտանիայի Բոլթոնի համալսարանից:

Գիգզը առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1990-91թթ.-ի մրցաշրջանում և իր կարիեան ավարտել է անցած մրաշրջանում: Այս ընթացքում նա 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 4 անգամ՝ Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը: Գիգզը նաև դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող, նվաճել է Միջմայրցամաքային քավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը:

Ավել վաղ նման կոչման Հյուսիսային Իռլանդիայի Օլսթերի համալսարանում արժանացել էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: