Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենթուսի» նկատմամբ տոնած հաղթանակն իր թիմին մոտեցրել է փլեյ-օֆֆին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Հաղթանակը միշտ էլ բարձրացնում է թիմի մարտական ոգին: Խմբային փուլի 3 խաղերում էլ հաջողության ենք հասել և մեկ ոտքով արդեն փլեյ-օֆֆում ենք:
Ճիշտ ճանապարհի վրա ենք, լավ ենք աշխատում, ուստի հասնում ենք դրական արդյունքի: Կարծում եմ, ավելի ուշ դուք կտեսնեք «Ռեալին»` իր բոլոր լավագույն որակներով»,- նշել է Ռամոսը:
Աղբյուր` Panorama.am