տուն Քաղաքական Միջազգային Ռամզան Քադիրովը կօգնի Գրիշա Սիմոնյանին. Թերեքը լիարժեք պայմանագիր է ստորագրել մեր ֆուտբոլիստի...

Ռամզան Քադիրովը կօգնի Գրիշա Սիմոնյանին. Թերեքը լիարժեք պայմանագիր է ստորագրել մեր ֆուտբոլիստի հետ

92
0

1391593502_b_

Արդեն տեղեկացրել էինք, որ հեռանկարային հայ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի մոտ որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ, ինչի համար «Նարնջագույն երկինք» բարեգործական հիմնադրամը և Championat.com-ը միջոցներ էին հավաքում 18-ամյա ֆուտբոլիստի համար:

Այսօր տեղեկություն է ստացվել, որ Գրոզնիի «Թերեքը» պայմանագիր է ստորագրել նրա հետ և ստանձնել հայ ֆուտբոլիստի բուժումը: Այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը` հրապարակելով ֆուտբոլիստի լուսանկարն Instagram-ի իր էջում:

«Ասսալամ ու ալեյքոմ, ընկերներ: Ցանկանում եմ Ձեզ հայտնել լավ նորություն: «Թերեքը» պայմանագիր է ստորագրել խոստումնալից ֆուտբոլիստի հետ: Ես չէի կարող կողքից հետևել և որոշում եմ կայացրել: Ահմատ Հաջի Քադիրովի անվան «Թերեք» հանրապետական ֆուտբոլային ակումբը լիարժեք պայմանագիր է ստորագրում Գրիշա Սիմոնյանի հետ և իր վրա է վերցնում նրա բուժման ծախսերը: Աստված տա, Գրիշայի վերականգնումից հետո նա կմեկնարկի «Թերեքում»,- գրել է Քադիրովը: