
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մոտ կասկածվում է կորոնավիրուս։ Այս մասին հաղորդում է Baza-ն։
Գործակալության տվյալներով մի քանի օր առաջ Կադիրովը գանգատել է իր առողջական վիճակից։ Սկզբում նրան թվացել է թե դա գրիպ է, սակայն, երբ ինքնազգացողությունը գնալով վատացել է, նրան տեղափոխել են Մոսկվա՝ բուժվելու։
Կադիրովի՝ կորոնավիրուսով հիվանդանալու կասկածների մասին գրել է նաեւ «Интерфакс»-ը՝ հղում անելով մոսկովյան իր բժշկական աղբյուրներին։ Նրանց տվյալներով Չեչնիայի ղեկավարը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։