տուն Հասարակություն Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

203
0

Հունվարի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կարգապահական տույժ է կիրառվել Ավետիք Քերոբյանի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝ Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- գրված է վարչապետի որոշման մեջ: